ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սթիվեն Քոլբերտի շոուի ժամանակ կատակով կռահել էր Սուպերգավաթի հաղթողի անունը

14:36   8 փետրվարի, 2016

Այս գիշեր կայացել է հյուսիսամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակիչ խաղը . «Դենվեր Բրոնքոս» ակումբը 24:10 հաշվով հաղթել է «Քարոլինա Փանթերզին»: Խաղի ընդմիջումներին հանդիսականին զվարճացնում էին Բեյոնսեն, Լեդի Գագան, Բրունո Մարսն ու Coldplay խումբը:

Իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եզրափակիչ խաղից հետո մասնակցել է Սթիվեն Քոլբերտի շոուին:Հաղորդավարը ներկայացրել է մինչեւ խաղի սկիզբը Օբամայի հետ զրույցի ձայնագրությունը, որում նախագահին հաջողվել էր ճիշտ կռահել հաղթողի անունը:

Սթիվենը հարցրել է, թե ինչպես է Օբամային հաջողվել կռահել հաղթողի անունը, եւ նախագահը նրան ի պատասխան ասել էր .

«Սթիվեն, չէ՞ որ ես նախագահ եմ: Հասկանում ես, բանն այն է, որ առաջիկա 50 տարիների Սուպերգավաթի հաղթողների անունները գրված են Սահմանադրության հակառակ կողմում»:



© NEWS.am STYLE