Երգչուհի Վալերիայի որդին բանակ կզորակոչվի Շվեյցարիայում

15:14   8 փետրվարի, 2016

Երգչուհի Վալերիայի 21- ամյա որդուն՝ Արտեմիին, բանակ կզորակոչեն Շվեյցարիայում: Երգչուհու ավագ որդին որոշել է Շվեյցարիայի քաղաքացի դառնալ:

Լուրեր են պտտվում, որ Արտեմիին սպառնում է բանակ զորակոչվելու վտանգը: Բայց ոչ թե հարազատ Ռուսաստանում, այլ Շվեյցարիայում: Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջերս նա դարձել է Շվեյցարիայի լիիրավ քաղաքացին:

Լրագրողները որոշել են պարզաբանել իրավիճակը ու կապվել են երգչուհու ամուսնու՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի հետ:

«Արտեմին դիմել է քաղաքացիություն ստանալու համար, քանի որ արդեն տասը տարի է այնտեղ է ապրում: Շվեյցարական անձնագրով ավելի հեշտ կլինի: Երբ ուսումն ավարտի, կգնա ծառայելու: Հիմա Տյոման ուրիշ հոգսեր ունի՝ եւս մեկ համալսարան ու մագիստրատուրա: Նա միայն այդ մասին է մտածում: Ժամանակին Տյոման մեր տանն էր ապրում՝ Ժնեւյան լճի ափին, իսկ հետո տեղափոխվեց համալսարան, որպեսզի ավելի հարմար լինի պարապմունքներին գնալը»,- մեջբերում է նրան «Экспресс-газета»:

Պրգոժինը վեց երեխա ունի՝ 26-ամյա Դմիտրին ու 18- ամյա Դանայան առաջին կնոջից՝ Ելենայից են, 16-ամյա Ելիզավետան քաղաքացիական կնոջից է՝ Լեյլա Ֆատախովայաից, գումարած ներկա կնոջ՝ Վալերիայի երեք երեխաները՝ 22- ամյա Աննա, 21-ամյա Արտեմի ու 17-ամյա Արսենի Շուլգինները:

 



© NEWS.am STYLE