Ադելը 2015-ի ամենահաջողակ երգչուհին է IFPI-ի վարկանիշով

16:10   8 փետրվարի, 2016

IFPI Ձայնագրությունների միջազգային ֆեդերացիան կազմել է 2015-ի ամենահաջողակ կատարողների վարկանիշը:

Ինչպես գրում է Daily Mail–ը, ցուցակի առաջին տեղում երգչուհի Ադելն է: Ադելը դարձել է անցած տարի ամենաշատ «վաճառված» երգչուհին:

Երկրորդ տեղում 24-ամյա բրիտանացի Էդ Շիրանն է, որը 2015-ի աշնանն ընդմիջել էր իր կարիերան, բայցեւայնպես հաջողացրել էր պահպանել իր ժողովրդականությունը:

Եռյակը եզրափակել է Թեյլոր Սվիֆթը:

Չորրորդ ու հինգերորդ տեղերում համապատասխանաբար կանադացի երգիչ Ջասթին Բիբերն ու բրիտանական One Direction բենդն են:

Վարկանիշի հաջորդ տեղերում են Coldplay-ը, Maroon 5-ը Սեմ Սմիթը, Դրեյքը ու The Weeknd–ը:

Նշենք, որ IFPI –ն իր վարկանիշը կազմել է ֆիզիկական կրիչների եւ թվային ձեւաչափով աուդիոձայնագրությունների վաճառքի ընդհանուր ծավալի, նաեւ հիմնական սթրիմինգային ծառայութուններում լսումների քանակի հիման վրա: Ադելի վերջին «25»ալբոմը, որը նոյեմբերին է թողարկվել, արդեն հասցրել է վաճառվել 15 մլն կրկնօրինակով:



© NEWS.am STYLE