Վեգաս, գալիս եմ քո փողերի, կանանց եւ ալկոհոլի հետեւից. Դեն Բիլզերյան

14:51   8 փետրվարի, 2016

Հայկական արմատներով միլիոնատեր Դեն Բիլզերյանի կյանքում արկածների պակաս չի նկատվում: Պոկերի Բիլ Գեյթսը (ինչպես ինքն է իրեն անվանում) այս անգամ որոշել է մեկնել Լաս Վեգաս՝ տեղի գեղեցկուհիների հետ ծանոթանալու:

«Վեգաս, գալիս եմ քո փողերի, կանանց եւ ալկոհոլի հետեւից»,- Facebook-ում գրել է Բիլզերյանը:

Այնուհետեւ Դենը գեղեցիկ կանանց շրջապատում եւ դոլարները ձեռքին լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ իրեն հաջողվել է իրականացնել երեք մտադրությունները:

 

Ավելի վաղ Դենը իր էջին հետեւող բաժանորդներին կոչ էր արել զենք-զինամթերք ուղարկել իրեն:

«Եթե ցանկանում ենք զենքեր կամ պայթուցիկ սարքեր ինձ ուղարկել, ուղարկեք»,- գրել էր Դենը:



© NEWS.am STYLE