Համացանցում հայտնվել է հինգերորդ «Ջեյսոն Բորնի» անոնսը

17:14   8 փետրվարի, 2016

Համացանցում հայտնվել է հինգերորդ «Ջեյսոն Բորնի» անոնսը: 45–ամյա Մեթ Դեյմոնը վերադարձել է ԿՀՎ գործակալի հանրահայտ դերին:

Հիշեցնենք, որ առաջին ֆիլմը, որում Մեթ Դեյմոնը կատարել էր ԿՀՎ նախկին գործակալի դերը, ով կորցրել էր իր հիշողությունը, կոչվում էր «Բորնի նույնականացում», վարձույթում հայտնվել էր 2002 թ.: Դերասանը նկարահանվել էր նաեւ հաջորդ երկու ֆիլմերում՝ «Բորնի գերազանցությունը»  (2004 թ.) ու «Բորնի վերջնագիրը» (2007թ.): Ֆիլմաշարը մեծ հաջողություն էր ունեցել թե կինոքննադատների, թե հանդիսատեսի շրջանում:

2012 թ «Բորնի էվոլյուցիան» ֆիլմում մեկ այլ հերոս էր հայտնվել՝ Ջերեմի Ռենների կատարմամբ: Դեյմոնն այդ ֆիլմում հրաժարվել էր նկարահանվել:

Հայտնի է, որ հինգերորդ «Բորնում» նկարահանվելու է նաեւ Ջուլիա Սթայլզը, որը երեք ֆիլմերում կանացի գլխավոր դերն էր կատարել: Բացի դրանից, կհյատնվեն նաեւ նոր գործող անձինք՝ ԿՀՎ գործակալը՝ Թոմի Լի Ջոնսի դերակատարմամբ, կիբերմասնագետ Ալիսիա Վիքանդերը, նաեւ չարագործ Վենսան Քասսելը: Իսկ ռեժիսորի դերում դարձյալ Փոլ Գրինգրասն է լինելու:



© NEWS.am STYLE