76-ամյա ռուս դերասանուհի Ալեքսանդրա Զավյալովային սպանել է հարազատ որդին

16:28   8 փետրվարի, 2016

Փետրվարի 2-ին թատրոնի ու կինոյի ռուս դերասանուհի Ալեքսանդրա Զավյալովային մահացած են գտել Սանկտ Պետերբուրգի բնակարանում: Ինչպես հայտնում է LifeNews–ը, 79 –ամյա դերասանուհուն սպանել է նրա հարազատ որդին:

Տղամարդն արդեն խոստովանել է իր հանցանքը:

«Ստվերները անհետանում են կեսօրին» ֆիլմում գլխավոր դերը կատարած Զավյալովայի հարեւանների խոսքով դերասանուհին ու նրա որդին շատ աղքատ էին ապրում ու հաճախ էին վիճում, բացի դրանից որդին հաճախ էր խմում ու ծեծում մորը:

Հայտնի է, որ որդուց բացի Զավյալովան նաեւ դուստր ուներ` նկարիչ Դմիտրի Բուչկինի հետ ամուսնությունից: Իսկ ահա Պյոտրի հայրը նրա երկրորդ ամուսինն էր՝ ամերիկացի գործարար, որին խորհրդային ժամանակներում կասկածել էին լրտեսության մեջ ու արտաքսել երկրից:

Ռուսաստանի վաստակավոր դերասանուհին գլխավոր դերեր է կատարել խոհրդային ու ռուսական 13 ֆիլմերում, որոնցից են «Ստվերները անհետանում են կեսօրին», «Ալյոշկայի սերը», «Հիպոկրատի երդումը»:



© NEWS.am STYLE