Բեյոնսեն քիչ էր մնում ընկներ Ամերիկյան ֆուտբոլի լիգայի սուպերգավաթի ելույթի ժամանակ

18:29   8 փետրվարի, 2016

Նախօրեին տեղի է ունեցել հյուսիսամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակիչ խաղը, որում «Դենվեր Բրոնքոս» ակումբը հաղթել է «Քարոլինա Փանթերսին»՝ 24:10 հաշվով: Ընդմիջումներին իրենց փառահեղ կատերումներով ելույթ ունեցել են Բրունո Մարսը, Բեյոնսեն ու Coldplay–ը:

Վստահաբար կարելի է ասել, որ երեկոյի թագուհին Բեյոնսեն էր, որը ներկաներին ցնցել է ոչ միայն իր նոր երգի կատարումով եւ պարային հմտություններով, այլեւ պրոֆեսիոնալիզմով: Ելույթի ժամանակ երգչուհին քիչ էր մնում ընկներ, սակայն նա կարողացել է կրկնակի կքանստելու շնորհիվ խուսափել տհաճ իրավիճակից եւ շատ արագ ու համահունչ շարունակել իր պարային համարը:

Ի դեպ, պարբերականները քննարկում են նաեւ հանրահայտ երգչուհու հագուստը, որը ոգեշնչված է Մայքլ Ջեքսոնի 1993–ի համաշխարհային շրջագայության ժամանակ ընտրած կոստյումից:  

 

Պատրաստեց՝ Յանա 

Տեսանյութը՝ Daily mail-ի

 



© NEWS.am STYLE