Նատալյա Ֆրիսկեն հրապարակել է հանգուցյալ քրոջ լուսանկարները

12:35   9 փետրվարի, 2016

Ժաննա Ֆրիսկեի քույր Նատալյան պարբերաբար սոցցանցում հրապարակում է երգչուհու արխիվային լուսանկարները:

Ժաննա Ֆրիսկեն մահացել է 2015 թ. հունիսի 15-ին, բայց նրա քույր Նատալյան ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել այդ կորստի հետ: Նա բազմիցս հիշատակել է, որ երազում տեսնում է Ժաննային, եւ միայն դա է նրան օգնում հաղթահարել կորուստի ցավը:

Բացի դրանից կրտսեր Ֆրիսկեն հաճախ է իր Instagram–ի բաժանորդների համար հրապարակում Ժաննայի լուսանկարները: Վերջերս Նատալյան հրապարակել էր մի լուսանկար, որտեղ Ժաննան պատկերված է Մայամիում հանգստանալիս:

Скучаю..

A photo posted by Natalia Friske (@friske_natalia) on

«Սարսափելի կարոտում եմ»,- ստորագրել էր լուսանկարը Նատալյան:



© NEWS.am STYLE