Հիասքանչ Իրինա Շեյքը հիշեցրել է Sports Illustrated–ի համար 2007-ի ֆոտոսեսիայի մասին

13:31   9 փետրվարի, 2016

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը իր Instagram –ում լուսանկար է հրապարակել իր դեբյուտային ֆոտոսեսիայից: Շեյքը հիշեցրել է Sports Illustrated –ի համար 2007 թ. ֆոտոսեսիայի մասին:

Բիկինիով ու կովբոյական գլխարկով իր լուսանկարը նա այսպես է մեկնաբանել.

«Վերադառնալով 2007 թ երբ ես նորեկ էի @sportsillustrated-ում: Մինչեւ հիմա էլ շատ լավ հիշում եմ այդ ֆոտոսեսիան: Ինչ մեծ պատիվ է տասը տարի շարունակ լինել այդ ապշեցուցիչ թիմի մի մասը: Սիրում եմ բոլորիդ»:

Իսկ մի քանի օր առաջ Շեյքը նկարահանվել է Givenchy-ի գովազդարշավում: Ռուս սուպերմոդելին ընկերակցել էր մոդել Քրիս Մուրը: Instagram –ում այդ լուսանկարները հրապարակում են նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Ռիկարդո Թիշին ու նաեւ ինքը՝ սուպերմոդելը:



© NEWS.am STYLE