Սուպերմոդելներ Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Քարլի Քլոսը եւ այլոք՝ Garage-ի շապիկին

14:06   9 փետրվարի, 2016

Սուպերմոդելներ Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Քարլի Քլոսն ու այլ մոդելներ հայտնվել են կոմիքսների հերոսների դերերում՝ Garage ամսագրի շապիկի վրա: Garage ամսագիրն ու Marvel ընկերությունը միավորել են իրենց ուժերը, որպեսզի իրենց համատեղ համարում ցույց տան ժամանակակից կանանց տպավորիչ ներուժը: Garage-ի տասներորդ համարում շեշտադրված է ժամանակակից արվեստի աշխարհի բացությունն ու ժողովրդավարությունը: Այդ համարների վաճառքը կմեկնարկի Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա հետ միասին, այսինքն մի քանի օրից:

Քարլի Քլոսը՝ Սեւ այրու դերում

Գեղեցկուհիները այդ շապիկների վրա ներկայանում են Marvel ընկերության ստեղծած կոմիքսների հանրահայտ հերոսների դերերում: Շապիկներից մեզ են նայում Սեւ այրին (Black Widow) , Սարդ- Կինը (Spider-Gwen), Տորը (Thor), Հալք կինը (She-Hulk) ու Կապիտան Մարվելը (Captain Marvel):

Քենդիս Սբեյնփոլը Կին Սարդի դերում

«Շատ կարեւոր է, որ երիտասարդ աղջիկները ուժեղ ու արժանի օրինակներ ունենան, որոնց ձգտեն նմանվել ՝ ահա թե ինչի մասին է այդ նախագիծը: Դերային մոդելները կարող են հայտնվել տարբեր ձեւերով ՝ որպես հորինված պերսոնաժներ, հաջողակ ձեռներեցներ կամ ուժեղ մարզիկներ »,- մեկնաբանել է նկարահանումները Քարլի Քլոսսը:

Ադրիանա Լիման՝ Կին Հալքի դերում


Կուբա Տորնադոն՝ Տորի դերում

Լեքսի Բոլինգը՝ Կապիտան Մարվելի կերպարով

 

 



© NEWS.am STYLE