Բեյոնսեն օրական 10 հազար դոլարով շքեղ առանձնատուն է վարձակալել Սուպերբոուլի մարզադաշտի մոտ

11:05   9 փետրվարի, 2016

Երկու օր առաջ կայացավ հյուսիսամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակիչ խաղը, որտեղ «Դենվեր Բրոնքոս» ակումբը 24:10 հաշվով հաղթեց «Քարոլինա Փանթերզին»:

Բեյոնսեն, Լեդի Գագան, Բրունո Մարսը ու Coldplay խումբը փառահեղ ելույթ են ունեցել Սուպերբոուլի եզրափակիչ խաղում:

Ինչպես գրում է TMZ-ը, Բեյոնսեն մի քանի օրով մի հսկայական առանձնատուն էր վարձել, որը մարզադաշտից ընդամենը կես ժամվա հեռավորության վրա է գտնվում:

Առանձնատանը 5 ննջարան ու 8 լոգարան կա, պարտեզ եւ հսկայական լողավազան: Առանձնատան հարեւանությամբ ապրողները հասկացել են, որ իրենց կողքին աստղ է բնակություն հաստատել այն ժամանակ, երբ փողոցում ավելացել են հերթապահող ոստիկանների թիվը:

Համերգից հետո Բեյոնսեն սոցցանցերում հրապարակել է մի լուսանկար , որտեղ երեւում է, թե ինչպես է երգչուհին վայելում իր հանգիստը այդ առանձնատանը, որի համար երգչուհին օրական 10 հազար դոլար է վճարում:



© NEWS.am STYLE