Վահան Խաչատրյանը՝ VOGUE.com-ի դիզայներների պաշտոնական ցանկում (ֆոտո)

10:55   9 փետրվարի, 2016

Վահան Խաչատրյանը շարունակում է նոր նվաճումներ գրանցել: Հայ հայտնի դիզայները Instagram-ում տեղեկացրել է, որ հայտնվել է VOGUE.com-ի դիզայներների պաշտոնական ցանկում, ինչը բավականին մեծ առաջընթաց է հայկական նորաձեւության աշխարհում:

 

«Վերջապես, ես VOGUE.com-ի դիզայներների պաշտոնական ցանկում եմ: Սա կարեւոր իրադարձություն է ցանկացած դիզայների համար, իսկ իմ դեպքում՝ մեր երկրի համար, քանի որ մենք առաջին ներկայացուցիչն ենք Հայաստանից: Շնորհավորեք մեզ»,- ուրախությամբ եւ հպարտությամբ գրել է հայ դիզայները:

 



© NEWS.am STYLE