Համացանցում հայտնվել է Քիմ Քարդաշյանի հերթական նմանակը

12:04   9 փետրվարի, 2016

Դուբայում ապրող բրիտանացի բլոգգեր Սոնյա Ալին Քիմ Քարդաշյանի հերթական նմանակն է: Աղջիկը Instagram–ում կես միլիոն բաժանորդ ունի, եւ չնայած Սոնյան բացահայտորեն նմանակում է Քիմին, բայցեւաայնպես ասում է, իբրեւ չի հասկանում, թե ինչու են իրեն համեմատում ու անընդհատ շփոթում Քիմի հետ:

Ալի քույրերը խնամքի միջոցներ են ստեղծում, որոնք նախատեսված են հատուկ Մերձավոր արեւելքում բնակվող կանանց մաշկի համար:

«Ինձ ու քրոջս դուր է գալիս Քիմ Քարդաշյանի մեյքափը: Քույրս ՝ Ֆիզան, սիրում է ինձ վրա փորձարկել նշանավոր մարդկանց մեյքափերը: Եվ մենք մի քանի անգամ վերստեղծել ենք Քիմի մեյքափը իմ դեմքին: Իսկ ինչ վերաբերում է նորաձեւությանը, ապա Քիմի հագուկապն ինձ չի ոգեշնչում: Մենք տարբեր կազմվածքներ ունենք ու այն, ինչ նա է հագնում, ինձ դժվար թե սազեր»,- բացատրում է աղջիկը:

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE