Քլոե Քարդաշյանը գրանցվել է ծանոթությունների կայքում

14:34   9 փետրվարի, 2016

Քլոե Քարդաշյանը վերջերս բաժանվել էր իր բոյֆրենդից՝ բասկետբոլիստ Ջեյմս Հարդենից, գիշերային ակումբի պարուհիների հետ նրա բուռն զվարճանքների պատճառով:

Երեկ Քիմ Քարդաշյանի 31-ամյա քույրը որոշել է ժամանակ չկորցնել ու իր կայքում հայտնել է, որ գրանցվել է ծանոթությունների OkCupid կայքում:

«Աշխատում եմ, կամ էլ ժամանակ եմ անցկացնում իմ զարմիկ-զարմուհիների՝ Պենելոպայի, Մեյսոնի, Ռեյնի, Սեյնթի ու Նորթի հետ»,- այսպես է իրեն բնութագրել Քլոեն իր նոր պրոֆիլում:

Քլոեն եւ Ջեյմսը

«Ես երբեք օնլայն ծանոթություններ չեմ կազմակերպել: Ընկերներս ու ես որոշեցինք զվարճանալ ու ինձ համար պրոֆիլ ստեղծեցինք: Իրոք շատ զվարճալի էր»,- հավելել է Քլոեն:

Քլոեն՝ Լամար Օդոմի հետ

 



© NEWS.am STYLE