Քիմ Քարդաշյանի մայրը պատմել է, թե ինչու է աշխատանքից հեռացրել իր առանձնատան ամբողջ պահակազորին

15:15   9 փետրվարի, 2016

Դեկտեմբերին մի անհայտ երկրպագու մտել էր Քրիս Ջեների առանձնատուն (որտեղ ապրում են նաեւ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը՝ իրենց դստեր Նորթի ու նորածին Սեյնթի հետ)՝ տան պահակազորին ասելով, իբրեւ ինքը Սուրբ ծննդի կապակցությամբ տունը հարդարող թիմի անդամ է: Անհայտ անձը ներխուժել էր Քիմ Քարդաշյանի մոր՝ Քրիս Ջեների աշխատասենյակ, որը տեսնելով տղամարդուն, անմիջապես ոստիկանություն էր զանգահարել: Այցելուն, մտնելով Քրիս Ջեների տուն, հայտարարել էր՝ «Ես տուն եմ եկել»: Հիմա անհայտ երկրպագուն կալանավորված է: Հայտնի է, որ նա Թեքսասից էր եկել : Տղամարդուն ուղարկել են հոգեբուժական:

Իսկ հիմա Քրիսը Harper's Bazaar–ին տված հարցազրույցում որոշել է իր տեսակետը հայտնել կատարվածի մասին.

«Ես սարսափելի զայրացել էի դրանից: Տանը երեք թիկնապահ կար, իսկ տղան մտել էր իմ աշխատասենյակ, որտեղ ես սեղանի մոտ նստած իմ գործերով էի զբաղված: Ես չեմ հասկանում, թե ինչպես է նա կարողացել տեսախցիկների մոտով աննկատ անցնել: Նա մտավ ու ասաց «Լյուսի, ես տանն եմ» : Ես ոստիկանություն զանգահարեցի ու նրան կանալավորեցին: Այդ նույն օրը ես աշխատանքից հեռացրեցի իմ պահակազորին: Հասկանում ես, երբ միշտ գործ եք ունենում, կամ ավելի ճիշտ աշխատում եք սոցցանցերում ու մեդիայում, ապա բնական է, որ երկրպագուներից բացի կան մարդիկ, ում դուք դուր չեք գալիս : Պետք է զգույշ լինել»,- պատմել է Քրիս Ջեները: 



© NEWS.am STYLE