«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Ալբինա Ջանաբաեւան ու Վալերի Մելաձեն գաղտնի ամուսնացել են

15:41   9 փետրվարի, 2016

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Ալբինա Ջանաբաեւան ու Վալերի Մելաձեն գաղտնի ամուսնացել են :

Ինչպես գրում է Super-ը, սիրահարները հազվադեպ էին միջոցառումներին միասին ներկայանում, բայց փետրվարի 7-ին Վալերին ու 36-ամյա Ալբինան երկուսով եկել էին իրենց գործընկերուհու՝ երգչուհի Անիտա Ցոյի ծննդյան տարեդարձին: 

Если есть на земле надёжные, умные, сильные, талантливые люди, то они на этом фото! ☺ #birthday #happy #friends #анитацой @elements_by_kwon

A photo posted by Anita Tsoy (@anitatsoy) on

Անիտան իր Instagram–ում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնց վրա երեւում է, որ Ջանաբաեւայի մատնեմատին ամուսնական մատանի կա: Բացի դրանից զույգը երկու երեխաների է դաստիարակում՝ 11-ամյա Կոնստանտինին ու մեկուկես տարեկան Լուկային:

Նշենք, որ Մելաձեի ու Ջանաբաեւայի հարաբերությունները սկսվել էին մոտավորապես տասը տարի առաջ, բայց մամուլն այդ մասին իմացել էր միայն 2009 թ., երբ Վալերին ապահարզան էր պահանջել կնոջից:

 



© NEWS.am STYLE