Հայդեն Փանեթյերին նմանակել է Քրիստինա Ագիլերային

16:14   9 փետրվարի, 2016

Ամերիկացի հանրահայտ դերասանուհի Հայդեն Փանեթյերին ուրախացրել է հանդիսատեսին Lip Sync Battle շոուին իր մասնակցությամբ: 26-ամյա դերասանուհին նմանակել է Քրիստինա Ագիլերային: Վլադիմիր Կլիչկոյի կինը շոուին ներկայացել է խորը դեկոլտեով, վառ կարմիր զգեստ, սեւ զուգագուլպաներ, ատլասյա կարմիր ձեռնոցներ հագած եւ կատարել է Lady Marmalade երգը:

Գլխավոր անակնկալն այն էր , որ ելույթի ժամանակ Փանեթյերիին միացել է նաեւ ինքը՝ Քրիստինա Ագիլերան:

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE