Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրը ամուսնալուծությունից 16 տարի անց նորից միասին կլինեն ֆիլմում

16:29   9 փետրվարի, 2016

Շատ հնարավոր է, որ Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրը ամուսնալուծությունից 16 տարի անց միասին նույն ֆիլմում կնկարահանվեն: Դերասանները կկատարեն սիրահարված զույգի դեր: Ինչպես գրում է Woman's Day–ը, ֆիլմի անվանումն ու մանրամասները դեռ գաղտնի են պահվում:

60-ամյա Բրյուսն ու 53-ամյա Դեմին առայժմ ուսումնասիրում են սցենարը, որի հիմքում սիրող ու հավատարիմ ամուսինների հարաբերություններն են:

Դերասաններն 13 տարի ամուսնացած են եղել՝ 1987-2000 թթ.: Նրանք ունեն երեք դուստր՝ Ռումեր Գլենն, Սքաութ ԼաՌու ու Տալուլա Բել Ուիլիսները: 2005 թ. Մուրն ամուսնացել է դերասան Էշթոն Քաթչերի հետ, բայց վեց տարի անց բաժանվել է նրանից: Իսկ Ուիլիսը ամուսնացած է Էմմա Հեմինգի հետ:

Վերջին անգամ դերասանները միասին նկարահանվել էին «Մահացու մտքեր» ֆիլմում ,որի պրեմիերան կայացել էր 1991-ին:

Ընդ որում՝ Ուիլիսը վերջերս ակտիվ նկարահանվում է ու արդեն համաձայնել է մասնակցել «Պինդ ընկույզը» հայտնի ֆիլմի շարունակությանը:



© NEWS.am STYLE