Հյու Ջեքմանը շարունակում է բուժվել մաշկի քաղցկեղից

17:07   9 փետրվարի, 2016

«Իքս մարդիկ», «Մերժվածները», «Գերեվարվածները» ու «Կենդանի պողպատ» ֆիլմերի աստղ Հյու Ջեքմանն արդեն մի քանի տարի է բուժվում է բազալիոմայից՝մաշկի քաղցկեղի տարատեսակ, որը դերասանի քթի վրա է զարգացել: Այս մասին 47-ամյա դերասանը պատմել է իր Instagram–ում:

An example of what happens when you don't wear sunscreen. Basal Cell. The mildest form of cancer but serious, nonetheless. PLEASE USE SUNSCREEN and get regular check-ups.

A photo posted by Hugh Jackman (@thehughjackman) on

Դերասանը նաեւ հրապարակել է մի լուսանկար, որտեղ նրա քթին սպեղանի է փակցված:

«Ահա թե ինչ է պատահում, երբ չեք օգտվում արեւից պաշտպանող միջոցներից: Մաշկի քաղցկեղ: Բազալ-բջջային: Ուռուցքաբանության ամենթեթեւ տեսակը: Խնդրում եմ օգտագործե՛ք արեւից պաշտպանող քսուքներ»,- այսպես էր ստորագրել դերասանն իր լուսանկարը:

Նշենք, որ Ջեքմանը 2013 թ. մինչեւ այսօր հինգ վիրահատություն է տարել: 



© NEWS.am STYLE