Ինչպե՞ս ստանալ Բեյոնսեի` Սուպերգավաթի օրվա դիմահարդարումը (տեսանյութ)

18:28   9 փետրվարի, 2016

Փետրվարի 7-ին ԱՄՆ-ում կայացավ հյուսիսամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակիչ խաղը: Խաղի ընդմիջումներն անցել են աստղային կատարումների ներքո:

Իր ելույթով հավաքվածներին շլացրել է նաեւ երգչուհի Բեյոնսեն, որի այդ օրվա look-ը մի շարք հավանությունների է արժանացել:

Բեյոնսեի դիմահարդարումը չի վրիպել նաեւ մի շարք դիմահարդարների աչքերից, որոնցից մեկը` Մայրա անունով մի աղջիկ, որոշել է YouTube-ում տեղադրել մի տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ստանալ Բեյոնսեի փայլուն դիմահարդարումը:

Դրա համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ շագանակագույն երանգներով ստվերաներկեր, փայլ, սպիտակ մատիտ, թարթչաներկ, բրոնզագույն շրթներկ եւ, իհարկե, տոնայն քսուքներ, որպեսզի կարողանաք ստանալ երգչուհու թուխ մաշկի երանգը:

Դե ինչ, պատրա՞ստ եք: Ուրեմն հետեւեք Մայրայի ցուցումներին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE