Երգչուհի Յոլկան լքել ու աշխատանքից հեռացրել է ամուսնուն

17:28   9 փետրվարի, 2016

Երգչուհի Յոլկան լքել է ամուսնուն ու աշխատանքից հեռացրել նրան, գրում է «ЭГ»-ն:

Յոլկան ու Սերգեյ Աստախովը ամուսնացել են 2013 թ-ին: Հարսանիքից հետո նրանք հողատարածք էին գնել Մերձմոսկովայում ու սկսել էին մոտավորապես 500 քառ մետր մակերեսով տուն կառուցել այնտեղ:

Ամուսինները իրենց հսոկղության տակ էին պահում տան շինարարությունը ու պարբերաբար հայտնվում էին այնտեղ:

Բայց հիմա, ինչպես վստահեցնում է զույգի հարեւանուհին, Յոլկան ու Սերգեյը արդեն վաղուց չեն գալիս իրենց հողատարածք, իսկ շինարարությունն էլ կարծես ընդհատվել է: Հարեւանուհին նաեւ նշել է, որ Յոլկայի ու Սերգեյի հարաբերություններում ամեն ինչ կարգին չէ:

Հարեւանուհու խոսքով, երգչուհին արդեն հոգնել է ընտանիքն իր փողերով պահելուց, դրա համար էլ հեռացել է ամուսնուց: Ավելին՝ երգչուհին ամուսնուն ազատել է նաեւ իր ադմինիստրատորի պաշտոնից:

Յոլկան առայժմ չի մեկնաբանել ամուսնուց բաժանվելու մասին լուրերը:



© NEWS.am STYLE