Լամար Օդոմն առաջին անգամ զբոսնել է Քիմ եւ Քլոե Քարդաշյանների հետ

18:01   9 փետրվարի, 2016

Ինչպես հիշում եք, Քլոե Քարդաշյանի ամուսինը՝ Լամար Օդոմը, Նեւադայում, թմրադեղերի ազդեցության տակ զվարճացել էր մարմնավաճառների հետ, ինչի հետեւանքով հայտնվել էր Լոս Անջելեսի հիվանդանոցում ու մինչեւ հիմա այնտեղ է գտնվում:

Հայտնում են, որ բժիշկները շատ մեծ կասկածներ ունեին, որ բասկետբոլիստը երբեւէ կկարողանա լիարժեք ապաքինվել, սակայն TMZ կայքը դրական նորություններ է հայտնել:

Պարզվում է՝ հանգստյան օրերին Քիմ ու Քլոե Քարդաշյանները որոշ ժամանակով Լամարին հանել էին հիվանդանոցից ու գնացել պուրակ ՝ զբոսնելու: Հայտնում են, որ Լամարին զբոսանքը դուր է եկել, ու նա ուզում է կրկնել այն:

Ի զարմանս բժիշկների ՝ Լամարն աստիճանաբար ապաքինվում է, սկսել է դանդաղ խոսել ու կարողանում է հստակ ձեւակերպել մտքերը:

Մինչ այդ Լաամարը դժվարությամբ էր ճանաչում իր մտերիմներին:

Ինչպես հայտնում են բժիշկները ՝ մարզիկն դեռ որոշ խնդիրներ ունի հիշողության ու խոսքի հետ, բայց դրական փոփոխություններն ակներեւ են, այնպես որ բասկետբոլիստին ամենայն հավանականությամբ ամռանը դուրս կգրեն հիվանդանոցից:



© NEWS.am STYLE