Street Style Երեւանում. Հայ ուսանողուհիների ձմեռային look-երը

11:03   10 փետրվարի, 2016

Հաճախ է համեմատություն տարվում հայ եւ արտասահմանցի ուսանողուհիների միջեւ: Շատերն ասում են, թե հայուհիները, բավականին, «ճոխ» են հագնվում դասի գնալիս` բարձր կրունկներ, առատ դիմահարդարում, նեղ եւ անհարմար հագուստ:

Այսօր NEWS.am STYLE-ի տեսախցիկը փորձեց ֆիքսել, թե ինչպես են հագնվում հայ ուսանողուհիները ձմռանը: Պետք է ասել, որ ստացված արդյունքը հակասում էր վերը նկարագրածին, ինչն, իհարկե, շատ գովելի է:

Մեր ուսանողուհիները եւս, կարծես թե, հասկացել են, որ համալսարան գնալիս անհրաժեշտ է հարմարավետ հագնվել: Ի վերջո, բուհի ներսում կարեւորը գիտելիքն է:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE