Ռալֆ Լորենը Քիմ Քարդաշյանի նորածին որդուն կաշվե բաճկոն է նվիրել

12:05   10 փետրվարի, 2016

Հանրահայտ դիզայներ Ռալֆ Լորենը Քիմ Քարդաշյանի նորածին որդուն՝ Սեյնթին, կաշվե բաճկոն է նվիրել։

Հայուհին Twitter-ում հրապարակել է հատուկ իր որդու համար ուղարկված մանկական կաշվե բաճկոնի լուսանկարը եւ մեկնաբանել.

«Շնորհակալություն, պարոն Ռալֆ Լորեն, այս գեղեցիկ բաճկոնի համար: Այն իրոք յուրահատուկ է: Մենք միշտ խնամքով կպահենք այն #ItsRalphThough»:

Քիմը նույնպես առանց նվեր չի մնացել . Balmain –ի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուսթենն իր սիրելի հաճախորդուհուն ուղարկել է հատուկ նրա համար ընտրված հագուստ՝ ապրանքանիշի նոր հավաքածուից: Չնայած, Քիմն առայժմ չի շտապում փորձել նոր հագուստները՝ դրա համար նախ անհրաժեշտ է ազատվել հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ կիլոգրամներից: Ըստ էության Քիմը հիմա նիհարելու համար ուժեղ մոտիվացիա ունի: 

«#SpecialDelivery Շնորհակալություն @olivier_rousteing и @balmain մոտիվացիայի համար !!! LOL #SOON»



© NEWS.am STYLE