Քանյե Ուեսթ vs Puma. Մենք ձեզ կվերադարձնենք ձեր խղճուկ միլիոնները, բայց Քայլի Ջեները ձեզ հետ չի աշխատի

13:03   10 փետրվարի, 2016

Մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, պայմանագիր է ստորագրել Puma ընկերության հետ: Խոսքը մի քանի միլիոն դոլարի ու այն մասին է, որ Քայլին պետք է դառնա ապրանքանիշի նոր դեմքը:

Սակայն այդ բոլոր պայմանավորվածությունները լրջորեն կատաղեցրել են Քանյե Ուեսթին , որը TTwiiter–ում իր բարկությունն է հայտնել մարզական կոշիկ ու հագուստ արտադրող հանրահայտ ընկերության հասցեին:

«Ես 1000 տոկոսով եմ ասում, որ Kylie Puma անվանումով ոչինչ չի թողարկվելու: Դա իմ ընտանիքի արտոնությունն է: Քայլին 1000 տոկոսով Yeezy թիմում է»,- իր 18 մլն բաժանորդներին տեղեկացրել է 38-ամյա ռեփ երգիչը:

«Մենք ձեզ կվերադարձնենք ձեր խղճուկ միլինոնները: Երբեք մի փորձեք պառակտել իմ ընտանիքը»,- հավելել է Ուեսթը:



© NEWS.am STYLE