Ուրախ եմ, որ մի քանի ժամով դարձանք այդ մեծ ընտանիքի մի մասը. Սիրուշո

10:46   10 փետրվարի, 2016

Սիրուշոն, որը վերջերս թողարկել էր իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Մի թող ինձ մենակ» երգի հիման վրա, նոր գրառում է կատարել Facebook-յան էջում եւ իր երախտագիտությունը հայտնել Երեւանի Մետրոպոլիտենի աշխատակիցներին։

«Երևանի Մետրոպոլիտեն՝ կառուցված 1981 թվականին: Հաճելիորեն զարմացնող մաքրության, կարգապահության և անձնակազմի ջերմ վերաբերմունքի մասին չեմ կարող չնշել: Երևանի ամենախորհրդանշական կառույցներից մեկը, որտեղ ողջ անձնակազմը կարծես մեծ ընտանիք լինի: Ուրախ եմ, որ մի քանի ժամով մենք էլ դարձանք այդ մեծ ընտանիքի մի մասը»,- գրել է երգչուհին, որն իր տեսահոլովակը նկարահանել էր հենց այստեղ։

Նշենք, որ Սիրուշոյի նոր տեսահոլովակի ռեժիսորը հենց ինքն է։

 



© NEWS.am STYLE