Իդրիս Էլբան հեռացել է իր ընկերուհուց Նաոմի Քեմփբելի հետ մեկ գիշեր անցկացնելուց հետո

13:34   10 փետրվարի, 2016

Նաոմի Քեմփբելը 45 տարեկան է, բայց նա տղամարդկանց սրտերը ավելի դաժան է կոտրում, քան 22 տարեկան աղջիկները:

Այս անգամ «Սեւ լուսանը» ուշադրության կենտրոնում է հայտնվել բրիտանացի դերասան Իդրիս Էլբայի պատճառով:

Իդրիսը լքել է իր ընկերուհի Նայանա Գարթին, որը նրա որդու՝ Ուինսթոնի մայրն է: Հարաբերությունների խզման պատճառը Իդրիսի սիրային կապն է Նաոմիի հետ:

Զույգին մի քանի օր առաջ էին «բռնացրել» գիշերային ակումբից դուրս գալիս, իսկ համացանցում հայտնված լուսանկարը Նայանայի վրա պայթած ռումբի ազդեցություն էր թողել:

Ուշագրավ է, որ 43-ամյա Իդրիսը հեռացել է ու տուն է վարձակալել իր արդեն նախկին տան հենց դիմացը, որպեսզի մոտ լինի որդուն:

«Նրանք բաժանվել են հանգիստ ու անաղմուկ: Ափսոս, որ ամեն ինչ կատարվեց հենց այն ժամանակ, երբ Իդրիսի կարիերայում թռիչք էր սկսվել, նրանք կարող էին այդ հաջողությունը միասին վայելել»,- նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Էլբան (ի դեպ, ֆուտբոլի սիրահարներին տեղեկացնենք, որ նա «Արսենալի» երկրպագու է) ու Նայանան սկսել էին հանդիպել 2013-ին: 2014-ի ապրիլին ծնվել էր նրանց որդին՝ Ունիսթոնը:

Հիշեցնենք, որ Էլբան նաեւ Իսան անունով 13 տարեկան դուստր ունի՝ Դորմովա Շերմանի հետ առաջին ամուսնությունից:

Աղբյուր Daily Mail



© NEWS.am STYLE