Քիմ Քարդաշյանը բարկացել է Daily Mail –ի հոդվածի պատճառով՝ ստիպելով փոխել վերնագիրը

14:12   10 փետրվարի, 2016

Այսօր Քարդաշյանների ընտանիքի օրն է: Քիմ Քարդաշյանը բարկացել է Daily Mail–ում հայտնված հոդվածի պատճառով ու ստիպել է, որ պարբերականը փոխի դրա վերնագիրը: Աշխարհի հզորագույն լրատվական ռեսուրսներից մեկն իր էջում Քիմի մասին նորություն էր գրել, որը հունից հանել էր հայուհուն: Ավելի ճիշտ՝ խոսքը ոչ թե բուն նորության մասին է, որքան Քիմի կարծիքով սխալ վերնագրի: Բայց այդ ամենի մասին հերթով:

Եվ այսպես, շուտով Նյու Յորքում մեկնարկելու է Նորաձեւության շաբաթը, որտեղ Քանյե Ուեսթը պետք է ներկայացնի իր նոր հավաքածուն: Քիմը երեխաների՝ Սեյնթի ու Նորթի, նաեւ Քեյթլին Ջեների հետ իրենց մասնավոր օդանավով ուղեւորվել է Նյու Յորք, որպեսզի այդ պատասխանատու պահին ամուսնու կողքին լինի: 

Ընտանիքին «բռնացրել են» պապարացիները, որոնք լուսանկարել են այն պահը, երբ Քիմը օդանավ էր բարձրանում:

Daily Mail -ը իր նորությունը վերնագրել էր «Քիմ Քարդաշյանի առաջին հայտնությունը նրա հոժարակամ դիետիկ աքսորից հետո»։

Վերնագիրը կատաղեցրել էր Քիմին, որն իր վրդովմունքն արտահայտել էր իր Twitter–ում. 

«Ի՞նչ աքսորի մասին է խոսքը: Ես միշտ իմ երեխաների հետ գնում եմ խանութներ, մեր ընկերներին եմ այցելում, այգի ու ռեստորան գնում, բայց եթե ինձ չեն լուսանկարում, դա դեռ չի նշանակում, որ ես աքսորվել եմ։ Ես ընդամենը ֆիզ. արձակուրդի մեջ եմ»,- գրել էր Քիմը:

Քիմի բարկալից հայտարարությունից անմիջապես հետո պարբերականը փոխել է վերնագիրը «Քիմը դուրս է եկել դեկրետից, որպեսզի երեխաների հետ միասին աջակցի Քանյե Ուեսթին Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում»:

Դրան նույնպես հայուհին արագ արձագանքել է. «Շնորհակալություն Daily Mail, որ փոխեցիք վերնագիրը»:

Լուսանկարները՝ X17Online



© NEWS.am STYLE