Հանրահայտ երգիչ Եգոր Կրիդը համերգ է տվել մոսկովյան մետրոյում

14:41   10 փետրվարի, 2016

Հանրահայտ երգիչ Եգոր Կրիդը կենդանի համերգ է տվել մոսկովյան մետրոյում, գրում է «Сплетник»-ը: Ռուս կատարողը հայտնի է երկրպագուների նկատմամբ շատ բացսիրտ վերաբերմունքով:

Փորձարարական ելույթի ժամանակ երգիչը՝ մի խումբ երաժիշտների աջակցությամբ կատարել է իր ամենասիրված հիթերը «Самая самая», «Невеста», «Будильник» եւ այլ երգեր:

Չնայած, ոչ ոք չգիտեր, թե մոսկովյան մետրոպոլիտենի որ կայարանում է անցնելու Եգորի ելույթը, քանի որ այդ տեղեկությունը գաղտնի էր պահվում, բայցեւայնպես երգչի երկրպագուներին հաջողվել էր որոշ մանրամասներ իմանալ գալիք համերգի մասին, դրա համար էլ «համերգային» վագոնում դեռ մինչեւ համերգի սկիզբը այնքան մարդ կար, որ հնարավոր չէր ներս մտնել: 



© NEWS.am STYLE