Ռեփեր Tyga-ն` Քայլի Ջեների հետ ամուսնանալու իր մտադրության մասին. Դեռ շատ շուտ է

15:13   10 փետրվարի, 2016

Ռեփեր Tyga-ն վերջերս Քլոե Քարդաշյանի շոուի ժամանակ հայտնել էր, որ մտադիր է ամուսնանալ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ 18 ամյա Քայլի Ջեների հետ: Քայլին նույնպես անցած շաբաթ հարցազրույցներից մեկում նշել էր, որ կցանկանար ամուսնանալ ռեփ երգչի հետ:

Երաժիշտը երեկ Real 92.3 ռադիոհաղորդման հյուրն էր: Հաղորդավար Բիգ Բոյի հարցին այն մասին, թե երգիչն ինչ ծրագրեր ունի անձնական կյանքում, պատասխանել է «Ամուսնանա՞լ: Ոչ, ոչ հիմա, մոտ ապագայում ես դրա համար ժամանակ չունեմ: Դեռ շատ շուտ է: Ես ու Քայլին դեռ պետք է երկար միասին լինենք, ճանաչենք իրար: Կյանքում ոչինչ չի կարելի ծրագրել: Այս պահին ես զբաղված եմ նրանով, որ սեփական ապրանքանիշս եմ ստեղծում, զբաղվում ստեղծագործելով, այնպես որ առայժմ ընտանեկան կյանքի մասին մտածելու ժամանակը չէ»:



© NEWS.am STYLE