Մեքսիկական ռոք խմբի կիթառահարի կարծիքը՝ Սոֆի Մխեյանի եւ Վիգեն Հովսեփյանի «Մի Քիչ»-ի մասին

12:48   10 փետրվարի, 2016

Maná մեքսիկական խմբի, որն առավել հայտնի է Շակիրայի հետ «Mi Verdad» զուգերգի շնորհիվ, կիթառահար Սերխիո Վալինն Instagram-ում իր կարծիքն է հայտնել Սոֆի Մխեյանի եւ Վիգեն Հովսեփյանի համատեղ աշխատանքի՝ «Մի Քիչ» երգի մասին։

«Բարեւ Սոֆի... Սիրեցի ստեղծագործությունն ու տեսահոլովակը։ Քո երկրի երաժշտության եւ ֆլամենկոյի համադրությունը շատ հետաքրքիր է ստացվել, եւ դու հիասքանչ երգչուհի ես», – գրել է Սերխիոն։ Ի պատասխան Սոֆին եւ Վիգենը իրենց շնորհակալական խոսքերն են հայտնել անվանի երաժշտին։

Նշենք, որ խումբն արժանացել է չորս «Գրեմմի» եւ յոթ «Լատինական Գրեմմի» մրցանակների։

 



© NEWS.am STYLE