Գեղեցկության 7 գաղտնիք` Քիմ Քարդաշյանից

20:29   10 փետրվարի, 2016

Ոչ բոլոր աղջիկներն են կարողանում կրել ամնօրյա դիմահարդարում, այն էլ` այդքան արտահայտիչ` արհեստական թարթիչներ, smokey eyes, երանգավորող քսուքներ եւ մաշկի խնամքի այլ միջոցներ: Բայց Քիմ Քարդաշյանին դա հաջողվում է:

Փորձենք ներկայացնել հայտնի հայուհու ամենօրյա շլացուցիչ տեսքի 7 գաղտնիքները.

Խիտ թարթիչներ.

Դժվար թե Քիմին երբեւէ տեսած լինեք չխնամված թարթիչներով: Աստղը պարբերաբար դրանց ծավալ է հաղորդում իր դիմահարդարի օգնությամբ: Որպեսզի ունենաք Քարդաշյանի թարթիչներից կամ պետք է սովորեք քնել մեջքի վրա, կամ ամեն առավոտ արհեատական թարթիչեր դնեք, կամ էլ գտնեք իդեալական թարթչաներկ, որը կբերի ցանկալի արդյունքի: Քիմի պես թարթիչներ ունենալու համար խոզանակը թարթիչների վրա տարածեք զիգզագաձեւ շարժումներով: Իհարկե, չմոռանաք ներքեւի թարթիչների մասին:

Smokey eyes` ցանկացած առիթի դեպքում.

Քիմի դիմահարդարը լավ գիտի, որ իր աստղային հաճախորդը ոչ մի տեղ չի գնում առանց smokey eyes դիմահարդարման: Քարդաշյանը 14 տարեկանից է տարված աչքերի նման դմահարդարմամբ, այնպես որ` նրա փորձին կարելի է վստահել: Նման արդյունք ստանալու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ հինգ երանգի ստվերաներկեր` մոխրագույն, բաց եւ մուգ շագանակագույն, բրոնզագույն եւ սեւ: Չմոռանաք վրձնի օգնությամբ աչքերին հաղորդել կատվային տեսք:

Դեմքի կոնտուր.

Քիմը վստահորեն գիտի, թե ինչպես կարող է դիմահարդարման միջոցով ստանալ մոդելային չափանիշներին համապատասխանող դեմք: Քիմի օրինակին հետեւելով այսօր շատ աղջիկներ են փորձում ընդգծել իրենց այտոսկրերը, նեղացնել քիթը եւ դեմքը դարձնել օվալաձեւ: Չպետք է մոռանալ նաեւ բաց փայլերով ընդգծել կոպերը, աչքերի ներքեւի հատվածը եւ ճակատը:

Փարթամ շուրթեր.

Քանյե Ուսեթի կնոջ գլխավոր առավելությունը նրա փարթամ կառուցվածքն է: Այդ փարթամությունը վերաբերում է նաեւ նրա շուրթերին: Ժամանակակից պարագաների շնորհիվ նման արդյունք ստանալն այժմ շատ հեշտ է: Քիմը նախ ընդգծում է իր շուրթերը մատիտով, այնուհետեւ քսում է համապատասխան երանգի շրթներկը: Չնայած` նրան հիմնականում կարելի է տեսնել անգույն եւ փայլուն երանգների մեջ:

Բնականին մոտ արեւայրուք.

Քիմին շիկահերի կերպարում արդեն տեսել ենք, բայց դժվար` նրան երբեւէ տեսնենք «սպիտակաձյունիկի» կերպարում: Ցանկացած եղանակին Քարդաշյանը սիրում է ունենալ թուխ մաշկ: Դրա համար նա օգտագործում է հատուկ արեւայրուքի էֆեկտ ունեցող քսուք, որի արդյունքը զգացվում է տարածելուց րոպեներ անց: Քիմը նախընտրում է ոսկեգույն երանգավորմամբ քսուք:

Փայլուն մազեր.

Քարդաշյան ընտանիքի ամենահայտնի անդամն, իրականում, ամենքիչն է դիմում վարսերի երանգի փոփոխությանը: Չնայած վերջին շրջանում Քիմին հասցրել ենք տեսնել եւ շագանակահերի, եւ շիկահերի եւ կրկին բնական սեւահերի կերպարներում: Մազերի գույնը փոխվում է, բայց փայլը մնում է անփոփոխ: Պատճառն այն է, որ Քիմը շաբաթը մեկ անգամ դնում է մազի դիմակ: Կա նաեւ այլընտրանքային տարբերակ: Կարող եք օգտագործել մազի յուղ:

Դեմքի հարթեցում.

Քիմի ցանկացած լուսանկարում աստղի դեմքը հարթ է եւ զերծ ավելորդ փայլերից: Իսկ որպեսզի դեմքիդ չլինեն անցանկալի փայլեր եւ անհարթութուններ, դիմահարդարումը պետք է ավարտել դիմափոշի տարածելով: Այն ոչ միայն ազատում է ձեզ անցանկալի փայլուն դեմքից, այլեւ օգնում է, որ դիմահարդարումն ավելի երկար պահպանվի:

Աղբյուրը` www.elle.ru

Պատրաստեց` Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE