Միհրան Ծառուկյանը ռուսերեն երգ է ներկայացնելու (ֆոտո)

13:19   10 փետրվարի, 2016

Հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանը վերջերս հաճախ է ռուսերեն ստեղծագործություններ ներկայացնում իր երկրպագուների դատին։ Փաստորեն, VARDA-ի հետ երգչի զուգերգին, իսկ հետո «Сердце Мое» երգին ավելանում է եւս մեկը՝ «Ты моя»։ Այս մասին երգիչը տեղեկացրել է Facebook-յան իր էջում՝ տեսահոլովակից մեկ կադր հրապարակելով։

«Շուտով, նոր տեսահոլովակ, Ты моя»,- գրել է երգիչը։

Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ Միհրանը թողարկել էր իր «Հիմա Կիմանա» երգը, որն իսկապես սիրվեց երկրապագուների կողմից։



© NEWS.am STYLE