Քլոե Քարդաշյանի մարզիչ. Ավելի լավ է կլոր հետույք ունենաս, քանի որ ոչ մեկը երգեր չի գրել փոքր հետույքի մասին

16:09   10 փետրվարի, 2016

Քլոե Քարդաշյանի մասին այսօր արդեն մի նորություն հայտնել ենք այն մասին, որ հեռուստաաստղին բռնացրել են Ֆրենչ Մոնտանային հետ գիշերային ակումբից դուրս գալու պահին։

Հիմա էլ իր khloewithak.com կայքում Քլոեն մի տեսագրություն է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Քլոեն պարապում մարզասրահում՝ իր լողավազանի ֆոնին:

Պարապմունքների հարցում Քլոեն ոգեշնչվել էր իր մարզիչ Գուննարա Փեթերսոնից, որը Քլոեին ասել էր.

«Դու պետք է ավելի շատ աշխատես: Ավելի լավ է լավ կլորիկ հետույք ունենաս, քանի որ ոչ մեկը երբեք փոքրիկ հետույքի մասին երգեր չի գրել»:



© NEWS.am STYLE