Աստղային ոճ. Պենելոպե Քրուզ

19:31   10 փետրվարի, 2016

Նա այն սակավաթիվ իսպանուհիներից է, որը վստահ քայլերով ներխուժեց Հոլիվուդ եւ գրավեց այն իր բնական խաղով եւ ոչ ստանդարտ արտաքինով: Նա եկավ ապացուցելու, որ գեղեցիկ կարող է համարվել նաեւ ոչ համաչափ դեմքը:

Իր կանացիությամբ եւ օրիգինալ տեսքով Պենելոպեն կարճ ժամանակում կարողացավ դառնալ ոչ միայն անվանի ռեժիսորների, ինչպիսին է, օրինակ, Ալմոդովարը, այլեւ հայտնի դիզայներների կուռքը:

Նրան շուտով սկսեցին նկարահանել ոչ միայն դրամաներում, այլեւ հայտնի բրենդների գովազդային հոլովակներում:

Դերասանուհին խոստովանում է, որ առօրյայում նախընտրում է հագնել սովորական ջինսեր եւ հասարակ տոպեր: Իսկ հոլիվուդյան միջոցառումներին դերասանուհին ներկայանում է իր ողջ իսպանական հմայքով եւ ճաշակով:

Պենելոպեն նախընտրում է սեւ մատիտով եւ շագանակագույն ստվերաներկի երանգներով ընդգծել իր վառ եւ արտահայտիչ աչքերը, իսկ շուրթերը երբեմն ընդգծում է կարմիր, երբեմն էլ` շագանակագույն կամ մարմնագույն շրթներկով:

Պենելեպե Քրուզի անզուգական կերպարներց մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությնը:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE