Comedy Club–ի անդամ Գարիկ Խարլամովի կնոջը հիվանդանոց են տեղափոխել

16:38   10 փետրվարի, 2016

Comedy Club –ի անդամ Գարիկ Խարլամովի կնոջը՝ Քրիստինա Ասմուսին, Մոսկվայում շտապ տեղափոխել են հիվանդանոց «Չեմպիոններ. Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» նոր ֆիլմի պրեմիերայի նախօրեին, որտեղ Ասմուսը գլխավոր դերակատարներից է, հայտնում է Super–ը։

Դերասանուհուն տարել են հիվանդանոց պրեմիերային նախորդած մամուլի ասուլիսից հետո։ Պարզվել է, որ դերասանուհին ինֆեկցիայով է վարակվել։

«Ես պարզապես հիվանդացել էի ու շարունակում էի աշխատել։ Այս հարցերում պետք է ավելի զգույշ լինել։ Մամուլի ասուլիսից հետո իմ ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, ջերմությունս բարձրացավ մինչեւ 40 աստիճան, սրտխառնոց ունեի, փսխումներ։ Ամուսինս շտապ օգնություն կանչեց ու ինձ հիվանդանոց տարան։ Հիմա ինձ հետազոտում են, ու ես առնվազն եւս երկու օր այստեղ կմնամ»- պատմել է լրագրողներին դերասանուհին։

Քիստինան նաեւ հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով ինքը ստիպված է լինելու հետաձգել իր ներկայացումները եւ իր նոր ֆիլմի կապակցությամբ Ռուսաստանի քաղաքներում ծրագրված շրջագայությունը։



© NEWS.am STYLE