Ռայան Ռեյնոլդսը՝ ամենասեքսուալ հայրն ըստ People ամսագրի

17:11   10 փետրվարի, 2016

Tonight Show with Jimmy Fallon շոուի ժամանակ հաղորդավար Ջիմի Ֆելոնը դերասան Ռայան Ռեյնոլդսին հայտնել է այն մասին, որ People ամսագիրը հենց նրան է ընտրել որպես ամենասեքսուալ հայր։

«Գիտական տեսակետից ինչը կարող է ավելի սեքսուալ լինել, քան այն տղամարդը, որը շնանում է, «երեխաներ արարում» իսկ հետո էլ զարմացած ձեւանում» ,- կատակել է հոլիվուդյան դերասանը։

Դերասանը նաեւ պատմել է, որ իր ընտանիքում ամեն ինչ լավ է ու որ իր մեկ տարեկան դուստրը ՝ Ջեյմսն արդեն քայլում ու խոսում է։ Ռեյնոլդսն ամուսնացած է դերասանուհի Բլեյք Լայվլիի հետ։ Նրանց դուստրը ծնվել է 2014 թ. դեկտեմբերին։



© NEWS.am STYLE