Հանրահայտ ռեփեր DMX–ին անգիտակից վիճակում են գտել Նյու Յորքում

18:21   10 փետրվարի, 2016

45 ամյա ռեփ երգիչ DMX–ին անգիտակից վիճակում են գտել Նյու Յորքի արվարձանում գտնվող Ramada Inn հյուրանոցի ավտոկայանտեղիում։ Ինչպես հայտնում է CNN–ը , երաժշտի ներկայացուցիչը հայտնել է, որ DMX–ի մոտ ասթմայի նոպա է սկսվել։ Աղբյուրներից մեկն էլ իր հերթին վստահեցնում է, որ իրականում երաժիշտն ուշագնաց էր եղել գերդոզավորման հետեւանքով։

Երաժշտին տեղափոխել են հիվանդանոց,  անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ։ Շաբաթ օրը ռեփ երգիչը, որը օրենքի հետ բազմաթիվ խնդիրներ ունի (նա բազմիցս հայտնվել է ճաղերի հետեւում) պետք է համերգ տար Փենսիլվանիայում։



© NEWS.am STYLE