Շարլիզ Թերոնը կխաղա «Ֆորսաժ 8»-ում

19:02   10 փետրվարի, 2016

Շատ հնարավոր է, որ Շարլիզ Թերոնը չարագործ հերոսուհու դեր կկատարի ութերորդ «Ֆորսաժում»։

Ինչպես գրում է The Independent-ը, 40-ամյա դերասանուհու հետ բանակցություններն այս պահին դեռ ընթացքի մեջ են։ Հերթական «Ֆորսաժի» նկարահանումները կանցնեն ԱՄՆ-ում, Իսլանդիայում, Կուբայում ու նույնիսկ Ռուսաստանում։ Ֆիլմը էկրաններին կհայտնվի 2017-ի ապրիլին։ Նախատեսված է, որ այս ֆիլմով նոր տրիլոգիա կբացվի։ «Ֆորսաժ 9»-ի թողարկումը ծրագրված է 2019-ի ապրիլի 19-ին, «Ֆորսաժ-10»-ինը ՝ 2021-ի ապրիլին։

Նշում են նաեւ, որ Թերոնն արդեն ինքն իրեն դրսեւորել է որպես բավականին «մահաբեր» հերոսուհի ՝ «Խենթ Մաքսը. Ցասման ուղի» ֆիլմում։ Պարբերականը խաղարկել է Թերոնի պերսոնաժի անունը «Ֆորսաժի» (Fast and Furious) անգլալեզու տարբերակի հետ։



© NEWS.am STYLE