Մադոննան Թաիլանդում իր ելույթի ժամանակ խճճվել է հարսանեկան քողի մեջ

10:14   11 փետրվարի, 2016

Մադոննայի հետ բեմում կատարվեց հերթական տհաճ միջադեպը: Այս անգամ Թաիլանդում ելույթի ժամանակ երգչուհին խճճվել է հարսանեկան քողի մեջ:

Ինչպես գրում է TMZ-ը, բեմում երգչուհու թիմի տղաներն ամենայն հավանականությամբ պետք է ինչ-որ պահի Մադոննայի վրայից քաշեին քողը, որից հետո նրա ելույթը պիտի շարունակվեր:
Սակայն դա տեղի չի ունեցել: Կադրերից երեւում է, թե ինչպես են երկու տղամարդիկ ամբողջ ուժով փորձում երգչուհու վրայից քաշել հանել քողը, ինչից նա քիչ է մնում ընկնի:

Այդ ամենը՝ երկրպագուների զարմացած բացականչությունների ներքո: Բայց մի քանի վայրկյանից երգչուհին վերջապես ազատվում է, չնայած դրա համար նա ստիպված է լինում մեջքով շրջվել դեպի հանդիսատեսը:



© NEWS.am STYLE