Քլոե Քարդաշյանի ամուսին Լամար Օդոմը կհայտնվի Քանյե Ուեսթի ցուցադրությանը՝ Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակում

11:03   11 փետրվարի, 2016

Այսօր երեկոյան Նյու Յորքում մեկնարկում է Նորաձեւության շաբաթը ու հենց այսօր Քանյե Ուեսթը նաեւ իր նոր ալբոմն է ներկայացնում: Ինչպես գրում է  Us Weekly-ն, Նորաձեւության շաբաթվա ընթացքում ծրագրված է Քանյե Ուեսթի «Kanye West‘s Yeezy Season Three» նոր հավաքածուի շնորհանդեսը: Ակնկալվում է, որ ցուցադրության ներկա կգտնվի նաեւ 36-ամյա Լամար Օդոմը:

Հայտնում են, որ Լամարն արդեն Լոս Անջելեսից Նյու Յորք է մեկնել կնոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ:

Հավելենք, որ Քարդաշյանների ընտանիքը՝ Քայլին, Քենդալը, Քորթնին, Քիմը՝ երեխաների հետ, Քեյթլինը ու Քրիսն արդեն Նյու Յորքում են:

Ինչպես հայտնի է, Լամար Օդոմը այժմ Լոս Անջելեսի հիվանդանոցում է Նեւադայում մարմնավաճառների հետ իր բուռն արկածներից հետո։ Սակայն Օդոմը սկսել է ապաքինվել, եւ հանգստյան օրերին Քիմի ու Քլոեի հետ զբոսնել է հիվանդանոցի պուրակում: 



© NEWS.am STYLE