Քանյե Ուեսթը վերծանել է իր նոր ալբոմի անվանումը

12:33   11 փետրվարի, 2016

Երկու օր առաջ Քանյե Ուեսթը նորից՝ արդեն չորրորդ անգամ, փոխեց իր ալբոմի անվանումը. այն պետք է թողարկվի այսօր երեկոյան: Ալբոմը սկզբում կոչվել է «So Help Me God», հետո «Swish», այնուհետեւ «Waves», իսկ հիմա դրա անվանումն է դարձել «T.L.O.P» հապավումը: 

Իր Twitter-ում 38-ամյա ռեփ երգիչը երկրպագուներին խնդրել է կռահել, թե ինչ է նշանակում նոր ալբոմի անունը՝ խոստանալով նվիրել Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակում իր հավաքածուի ցուցադրության տոմսեր, նաեւ սեփական ապրանքանիշի կոշիկներ: 

Եվ քանի որ ոչ մեկը ճիշտ չէր կռահել երաժշտի ալբոմի անվանման նշանակությունը, Քանյեն որոշել է ինքը վերծանել: Պարզվում է, որ T.L.O.P-ն վերծանվում է «The Life of Pablo» (Պաբլոյի կյանքը). ըստ երեւույթին Քանյեն նկատի ունի Փաբլո Էսկոբարին։ Ռեփ երգիչը նաեւ իր միկրոբլոգում հրապարակել է ալբոմի երգերի վերջնական ցանկը, սակայն մի մոռացեք, որ Քանյեն ալբոմի թողարկումից նույնիսկ մեկ ժամ առաջ կարող է նորից փոխել ալբոմի անունը:



© NEWS.am STYLE