Սիրուշոյի հետաքրքիր առաջարկն իր երկրպագուներին (ֆոտո)

10:50   11 փետրվարի, 2016

Սիրուշոն, որը վերջերս թողարկել էր իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Մի թող ինձ մենակ» երգի հիման վրա, նոր գրառում է կատարել Facebook-յան էջում եւ հետաքրքիր առաջարկ արել իր երկրպագուներին։

«Չենք մոռանա ‪#‎Vagon8785-ը, որտեղ թողել ենք հույզեր, աշխատանք և պահեր, որ միշտ կմնան մեզ հետ: Եթե պատահաբար հայտնվեք այստեղ, հիշեք նկարվել և ուղարկել մեզ նկարները)))»,- նշել է երգչուհին՝ հրապարակելով նոր լուսանկար նկարահանման հրապարակից։

Նշենք, որ վագոնի թիվը բավականին խորհրդանշական է, քանի որ 1987-ը՝ Սիրուշոյի, իսկ 1985-ը նրա ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի ծննդյան տարեթվերն են։

Այո, պրոֆեսիոնալ արտիստները ամեն մանրուք հաշվի են առնում։



© NEWS.am STYLE