Հիասքանչ Քիմ Քարդաշյանը՝ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի նախօրեին

12:04   11 փետրվարի, 2016

Այսօր ուշ երեկոյան մեկնարկում է Նյու Յորքում Նորաձեւության շաբաթը։ Եվ այդ օրերին Նյու Յորքը կարելի է վերանվանել Նյու-Քարդաշյան, քանի որ այսօր ուշ երեկոյան մեկնարկող Նորաձեւության շաբաթը կանցնի աստղային ընտանիքի նշանի ներքո: Քանյե Ուեսթը կներկայացնի իր նոր «Kanye West‘s Yeezy Season Three» հավաքածուն, իսկ հետո էլ՝ իր նոր «T.L.O.P.» ալբոմը։ Բացի դրանից ակնկալվում է, որ Նորաձեւության շաբաթի կապակցությամբ Նյու Յորք կժամանի Քլոե Քարդաշյանի ամուսինը՝ Լամար Օդոմը:

Իսկ մինչ այդ ամբողջ գերդաստանը զվարճանում է Նյու Յորքում:

Առաջինն ու գլխավորը իհարկե Քիմն է, որին լուսանկարել են հյուսած ծամերով, խորը դեկոլտեով ու մուշտակով. այդ տեսարանը հիշեցնում է Սթերվելա դե Վիլին «101 դալմատիններ» ֆիլմից:

Քիմն իր ընկերոջ՝ Ջոնաթան Չեբանի հետ գնացել էր ընտանեկան հանդիպման։

Լուսանկարի հետեւի ֆոնին նկատելի են աղբի տոպրակներ (փաստորեն, միայն մեր կոմունալ ծառայությունները չեն թերանում)))

Քիմը՝ պրոդյուսեր, դերասանուհի Լա Լա Էնթոնիի հետ։

Քորի Գեմբլը ու Քրիս Ջեները

Քայլին

Քենդալը

Քորթնին

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ՝ X17Online, GC Images, Getty, AKM-GSI, Splash, WireImage



© NEWS.am STYLE