Ժաննա Ֆրիսկեի քույրը երգչուհու արխիվային լուսանկարներից է հրապարակել

13:19   11 փետրվարի, 2016

Ժաննա Ֆրիսկեի քույրը երգչուհու արխիվային լուսանկարներից է հրապարակել Twitter-ի իր էջում: Լուսանկարներում Ժաննան երջանիկ տեսք ունի եւ վայելում է իր լողափնյա հանգիստը:

«Փոքրիկի հետ չորս օրով Խորվաթիա էինք մեկնել: 2010 թվական»,- այսպես է ստորագրել լուսանկարներից մեկը Նատալյան:

Մեկ այլ լուսանկարի ստորագրությունում Նատալյա Ֆրիսկեն հավելել է, որ կարոտում է քրոջը:

Հիշեցնենք, որ Ժանան Ֆրիսկեն մահացել է 2015 թ. հունիսի 15-ին՝ գլխուղեղի քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո:



© NEWS.am STYLE