Ջորջ ու Ամալ Քլունիները՝ Բեռլինում ընթրելիս

14:06   11 փետրվարի, 2016

Մինչ կհարցնեք, թե ինչ է այդ հիասքանչ զույգն անում Բեռլինում, նշենք, որ Գերմանիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է Բեռլինյան 66-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ առաջինը ցուցադրվելու է հանրահայտ Քոհեն եղբայրների «Կեցցե Կեսարը» ֆիլմը, որի գլխավոր դերում Ջորջ Քլունին է:

Եվ մինչ ֆիլմում նրա գործընկերները Ջոշ Բրոլինը, Ռեյֆ Ֆայնսը, Սքարլեթ Յոհանսոնը, Թիլդա Սուինթոնը,  Չեննինգ Թաթումը հերթով Բեռլին են այցելում, Ջորջն իր կնոջ՝ Ամալի հետ ընթրելու էր գնացել ռեստորան, որտեղ էլ հենց նրանց «բռնացրել են» պապարացիները։

Աղբյուր՝ Daily Mail 

Լուսանկարներ՝ Splash



© NEWS.am STYLE