Աստղային ոճ. Բրեդ Փիթ

19:25   11 փետրվարի, 2016

Կար ժամանակ, երբ տղամարդու գեղեցկության իդեալ համարվում էր Ալեն Դելոնը: Հայտնի ֆրանսիացի դերասանն այսօր էլ չի զիջում իր դիրքերը, սակայն վստահ կարելի է ասել, որ Հոլիուդում նա ունի լուրջ մրցակից, որն իր արտաքին հմայքով եւս համարվում է տղամարդու գեղեցկության չափանիշների խորհրդանիշ:

52-ամյա դերասանն արդեն ունի գեղեցկուհի կողակից եւ երեխաներ, սակայն մոլորակի կանանց 50% եւ ավելին շարունակում են երազել նրա մասին:

Բրեդ Փիթին կարող ենք տեսնել ամենատարբեր կերպարներում` երկար, միջին եւ նույնիսկ շատ կարճ մազերով, շիկահեր կամ բաց շագանակահեր, սափրված, բեղերով կամ մորուքով, «անփույթ» կամ դասական ոճերում… Միեւնույն է, նրա հմայքը ոչ մի կերպ չի նվազում եւ նա շարունակում է գլխավորել հմայիչ դերասանների մասին բոլոր հնարավոր ցուցակները:

Իր կնոջը` Անջելինա Ջոլիին ուղղված քնքուշ եւ գոտեպնդող նամակից հետո Բրեդ Փիթի երկրպագուհիների թիվն էլ ավելի մեծացավ. Փաստորեն դերասանը հմայիչ է ոչ միայն արտաքուստ, այլեւ ներքուստ:

Անջելինա Ջոլիի հոգատար ամուսնու ոճը ներկայացնում ենք մի քանի լուսանկարի տեսքով:

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE