Աստղային հիթ շքերթ. Լուարա Հայրապետյանի սիրելի ֆիլմերի բազմաժանր հնգյակը

14:22   11 փետրվարի, 2016

Այս անգամ «Աստղային հիթ շքերթ» խորագրին սիրով մասնակցեց «Մանկական Եվրատեսիլի» մեր փայլուն աստղերից Լուարա Հայրապետյանը: Երգչուհին այն եզակի մասնակիցներից էր, որն առանց մտորումների` բավականին հեշտ կողմնորոշվեց, թե որ հինգ ֆիլմերը պետք է տեղ գտնեն իր լավագույն հնգյակում: Պետք է նշել, որ Լուարայի ընտրությունը, բավականին, բազմաժանր է ստացվել.

5. «Հիշողության օրագիրը»/The Notebook

«Հրաշալի ֆիլմ, որը կարելի է դիտել նաեւ ընտանիքով»:

4. «Տարվածություն»/Whiplash

«Բավականին, ուսուցողական ֆիլմ է»:

3. «Գլադիատոր»/Gladiator

«Պատմական հրաշալի ֆիլմ, որը նկարահանված է իրական պատմության հիման վրա»:

2. «Վրեժ»/Revenge

«Ռոմանտիկ ֆիլմ, որը ներկայացնում է մի կյանքի օրինակ»:

1. «Աշունը Նյու Յորքում»/Autumn in New York

«Ուրախ վերջաբան չունի, բայց իրականությանը մոտ գեղեցիկ ֆիլմ է»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` Լուարա Հայրապետյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE