Ես ուրախ էի, հպարտ եւ երջանիկ. Հայկո

12:18   11 փետրվարի, 2016

Սիրված եւ ճանաչված երգիչ Հայկոն նոր գրառում է կատարել Instagram-ում՝ իր էջին հետեւող բաժանորդներին տեղեկացնելով մի կարեւոր միջոցառման մասին։

«Այսօր ներկա էի մի հրաշք միջոցառման։ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կոմիտասի թանգարանին նվիրեց «Shigeru Kawai» ռոյալ, որից հետո երիտասարդ երաժիշտները Երեւանից, մարզերից եւ Արցախից աննախադեպ համերգ տվեցին այդ ռոյալով։ Ես ուրախ էի, հպարտ եւ երջանիկ։ Շնորհակալություն բոլորին, ովքեր կազմակերպել էին այդ միջոցառումը»,- հպարտությամբ գրել է երգիչը։



© NEWS.am STYLE