Վահան Խաչատրյանի աշուն-ձմեռ 2016/17 գունեղ հավաքածուն

13:05   11 փետրվարի, 2016

Հայ անվանի դիզայներ Վահան Խաչատրյանը ակտիվորեն շարունակում է ստեղծագործել եւ իր նոր հավաքածուները ներկայացնել արտասահմանյան պոդյումներում եւ տարբեր ցուցադրություններում։

Օրեր առաջ Ուկրաինայի մայրաքաղաքում կայացել է Mercedes Benz Kiev Fashion Days միջոցառումը, որին մասնակցել եւ իր նոր՝ աշուն-ձմեռ 2016/17 գունեղ հավաքածուն է ներկայացել Վահան Խաչատրյանը, որը վերջերս ընդգրկվել է VOGUE.com-ի դիզայներների պաշտոնական ցանկում, ինչը բավականին մեծ եւ կարեւոր նվաճում է ցանկացած երիտասարդ դիզայների համար։

Վահանը Instagram-ի էջում նշել է, որ նոր հավաքածուի ստեղծման գործում իր համար ներշնչանքի աղբյուր են դարձել պապի՝ Սուրեն Ստեփանյանի նկարները։

Նշենք, որ հայ դիզայները առաջին անգամը չէ, որ իր հավաքածուն ներկայացնում է Mercedes Benz Kiev Fashion Days-ի շրջանակներում։ Անցյալ տարի նույնպես գեղեցկուհի մոդելները պոդիում էին բարձրացել եւ ցուցադրել Վահանի գարուն-ամառ 2016 հավաքածուն։

 

Պատրաստեց՝ Յանա

Լուսանկարները՝ Vogue.ru



© NEWS.am STYLE